Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
- ԳԻՏԽՈՐՀՈՒՐԴ
- ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
- Ծրագրեր
- Կանոնադրություն ռազմավարություն պայմանագիր
- Կանոնադրություններ
- ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐ
- Հաճախակի ընթերցվող
- Հաշվետվություններ
- ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
- Հրամաններ
- Ուսանողի ընտրանի
- ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ
- Աշխարհագրության և երկրաբանության
- Աստվածաբանության
- Արևելագիտության
- Եվրոպական լեզուների և հաղորդակցության
- Ժուռնալիստիկայի
- Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի
- Իրավագիտության
- Կենսաբանության
- Հայ բանասիրության
- Մաթեմատիկայի և մեխանիկայի
- Միջազգային հարաբերությունների
- Պատմության
- Ռադիոֆիզիկայի (արխիվ)
- Ռուս բանասիրության
- Սոցիոլոգիայի
- Տնտեսագիտության և կառավարման
- Փիլիսոփայության և հոգեբանության
- Քիմիայի
- Ֆիզիկայի (արխիվ)
- Ֆինանսական
- 1
Երևանի պետական համալսարանի հիմնադրման առաջին իսկ տարիներից, բնագիտական և հասարակական գիտությունների հետ մեկտեղ, մեծ թափ է հաղորդվել նաև հայագիտական ուսումնասիրություններին:
Երևանի պետական համալսարանում հայագիտության զարգացմանը նոր թափ հաղորդելու մտահոգությամբ 1968 թ. առաջադրվեց հատուկ գիտահետազոտական լաբորատորիա ստեղծելու գաղափարը: Ինչն էլ իկատար ածվեց ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամներ Մ. Ներսիսյանի և Էդ. Աղայանի գործադրած ջանքերի շնորհիվ:
Նորաստեղծ լաբորատորիան կոորդինացնելու էր ոչ միայն կազմակերպական, այլև գիտահետազոտական աշխատանքները հումանիտար այն ֆակուլտետներում, որտեղ մշակվում էին հայագիտական թեմաներ: Հետագայում լաբորատորիան վերանվանվեց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնի, որի գործունեության ընթացքում հսկայական աշխատանք կատարվեց:
Հրատարակվել և վերահրատարակվել են հայագիտության տեսանկյունից մեծ արժեք ներկայացնող բազմաթիվ աշխատություններ: Հայագիտական կենտրոնի հիմքի վրա 2008 թ. հուլիսի 10-ին ԵՊՀ գիտական խորհրդի կողմից ստեղծվեց Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, որտեղ ներառվեցին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնը, հնագիտական հետազոտությունների, Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիաները, հայ-վրացական կապերի կենտրոնը և հայ-օսմանական առնչությունների բաժինը:
Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում գործում են հետևյալ բաժիններն ու լաբորատորիաները.
• Բաբկեն Հարությունյանի անվան Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիա
• Հայոց պետականության պատմության հիմնահարցերի հետազոտության բաժին
• Հայ-վրացական հարաբերությունների բաժին
• Հայ-քրդական առնչությունների բաժին
• Հայ-օսմանական առնչությունների բաժին
• Հնագիտական հետազոտությունների լաբորատորիա
• Սփյուռքագիտական հետազոտությունների բաժին
• Վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժին
• Ցեղասպանագիտության բաժին
• Հայագիտության հարցեր հանդեսի խմբագրություն
• Հայագիտական գրադարան
Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը:
Պաշտոնական կայք՝ www.armin.am