ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
- ԳԻՏԽՈՐՀՈՒՐԴ
- ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
- Ծրագրեր
- Կանոնադրություն ռազմավարություն պայմանագիր
- Կանոնադրություններ
- ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐ
- Հաճախակի ընթերցվող
- Հաշվետվություններ
- ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
- Հրամաններ
- Ուսանողի ընտրանի
- ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ
- Աշխարհագրության և երկրաբանության
- Աստվածաբանության
- Արևելագիտության
- Եվրոպական լեզուների և հաղորդակցության
- Ժուռնալիստիկայի
- Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի
- Իրավագիտության
- Կենսաբանության
- Հայ բանասիրության
- Մաթեմատիկայի և մեխանիկայի
- Միջազգային հարաբերությունների
- Պատմության
- Ռադիոֆիզիկայի (արխիվ)
- Ռուս բանասիրության
- Սոցիոլոգիայի
- Տնտեսագիտության և կառավարման
- Փիլիսոփայության և հոգեբանության
- Քիմիայի
- Ֆիզիկայի (արխիվ)
- Ֆինանսական
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է:
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ընտրում է ռեկտորին, քննարկում և հաuտատում է ԵՊՀ կառուցվածքը, բյուջեն, հաստիքացուցակը, զարգացման ռազմավարական ծրագիրը, ռեկտորի ընտրության կանոնակարգը, ռեկտորի տարեկան հաշվետվությունը, կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների իրականացումն և այլն:
Հոգաբարձուների խորհուրդը կազմվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների ներկայացուցիչներից, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից առաջադրված կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից ու ԵՊՀ գործընկեր գործատուներից՝ 25-ական տոկոս համամասնությամբ:
ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումները, այնուհետև նրանցից 5 հոգու հաստատում է ԵՊՀ գիտական խորհուրդը:
Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա Հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1222-Ա որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 20 անդամից:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է Սուրեն Պապիկյանը, իսկ Հոգաբարձուների խորհրդի քարտուղարը Եղիշե Կիրակոսյանն է։
Արձանագրություններ ՈրոշումներԵՊՀ խորհուրդը քննարկում և հաuտատում էր ԵՊՀ բյուջեն, ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրերը, լuում և գնահատում էր ԵՊՀ տարեկան գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը:
ԵՊՀ խորհուրդը ձևավորվում էր բարձրագույն ուuումնական հաuտատության պրոֆեuորադաuախոuական կազմի, uովորողների (ուuանողներ և աuպիրանտներ), ինչպեu նաև հիմնադրի (ՀՀ կառավարություն) ու լիազորված մարմնի (ՀՀ կրթության և գիտության նախարարություն) ներկայացուցիչներից:
ԵՊՀ խորհուրդը կազմված էր 72 անդամից:
ԵՊՀ ռեկտորը չէր կարող լինել ԵՊՀ խորհրդի անդամ: Նա խորհրդի նիuտերին կարող էր մաuնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով: